Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին շրջանառության մոտ 60%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրան զուգահեռ նվազել է Եվրամիություն արտահանումը. Սուրեն Պարսյան. «Փաստ»

Հունիս 20,2024 11:07

Օրվա իշխանությունները շեշտում են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և մեկ կենտրոնից կախված չլինելու կարևորությունը, ձգտում դեպի Արևմուտք, մինչդեռ նույն իշխանությունն էապես մեծացրել է մեր երկրի տնտեսության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ պաշտոնական տվյալների, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ 2014 թ.-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը Հայաստանի համար հնարավորություններ և ռիսկեր ստեղծեց:

«Հայաստանը դարձել է Ռուսաստանի տնտեսության համար մատակարարող երկիր՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տեխնիկա, որոնք այս պահին չեն արտահանվում Ռուսաստան, քանի որ արևմտյան այդ կազմակերպությունները փակել են իրենց ներկայացուցչությունները և դուրս եկել ռուսական շուկայից: Հայկական ընկերությունները, որոնք զբաղվում են էլեկտրատեխնիկայի վաճառքով, այն բերում են Հայաստան և արտահանում են Ռուսաստան: Ռուսական գործոնով է պայմանավորված, որ Հայաստանի թիվ մեկ հարկատուն դարձավ էլեկտրատեխնիկա ներկրող և վաճառող ընկերությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այս պահին բավականին մեծ է: «Արտաքին շրջանառության մոտ 60 տոկոսն այս պահին բաժին է ընկնում Ռուսաստանին: Դրան զուգահեռ նվազել է Եվրամիություն արտահանումը, ինչը պայմանավորված է դրամի գերարժևորմամբ, լոգիստիկ խնդիրներով և այլն: Այսինքն, ունենք էլ ավելի մեծ կախվածություն Ռուսաստանի տնտեսությունից, և այդ կախվածությունը հնարավոր է նվազեցնել արևմտյան ներդրումային, առևտրային նոր նախաձեռնություններով և ծրագրերով, որոնց մասին դեռևս խոսվում է, բայց կոնկրետ գործնական ոչինչ չի արվում: Սրան զուգահեռ նշեմ, որ վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվել է օտարերկրյա կազմակերպությունների կամ կապիտալի արտահոսք Հայաստանից: Խոսում ենք, որ Արևմուտքը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում, բայց դրան զուգահեռ տեսնում ենք, որ եղածների որոշ մասը հանում է կապիտալը, և դրա փոխարեն գալիս են դարձյալ ռուսական ընկերություններ:

Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ուղղությունները: Այս պահին ուզում ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց դեռևս չունենք գործնական առաջարկություններ, լուծումներ, որոնք թույլ կտան խնդիրներ լուծել»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930