ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժանմունքում տղամարդ է մահացել, ինչից դրդված մահացածի հարազատները՝ երեք կանայք, գնացել են բաժին ու փորձել հանդիպել Նորք մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք, կանայք ձերբակալվել են։
Ոստիկանության Մարաշի բաժին ներխուժած կանացից մեկը՝ Տիգրանուհի Քյոսայանը պատմել էր, թե ինչից դրդված են գնացել բաժին ու արդարություն պահանջել:
Նա պատմեց, որ իր ամուսինը` Հովհաննես Ղանդիլյանը, հարեւաններից մեկի` Մարտինի հետ վիճում էր եւ շշով հարվածում նրա դեմքին: Դեպքի վայր են գալիս ոստիկանները, իբր իրավիճակը հանդարտեցնելու, ու սկսում է քաշքշոց, որի ժամանակ ամուսնուն իրավապահները աստիճաններից հրում են ու նա գլորվելով ընկնում է:
Նրան այդ վիճակով տանում են ոստիկանության Մարաշի բաժին, որտեղ էլ ամուսինը մահանում է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։