Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Պողոսյան. Ադրբեջանցիները հայկականություն տեսնելով խաչքարերի մեջ՝ մշտապես փորձում են վնասել, ջարդել, պղծել դրանք. «Հրապարակ»

Հունիս 20,2024 10:30

Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր եւ Սիսիանում՝ ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ նորից մի քանի տարօրինակ թեմաներ բարձրացրեց, որոնց կարեւորությունը մեր երկրում թերեւս քչերը կհասկանան: Նա կրկին խոսեց մարդկանց հագուկապի, մատանիների, այլ աքսեսուարների մասին, որոնք չպետք է դառնան քննարկման առարկա՝ ով ինչ ուզի, պետք է հագնի, կրի եւ այլն։

Ապա անդրադարձել է խաչքարեր դնելու թեմային՝ հայտարարելով. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է»:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ խաչքարերը մեր ազգային ինքնության կարեւորագույն բաղադրիչներից են, դրանք համարել անկարեւոր ինչ-որ իրեր, Պողոսյանի կարծիքով, առնվազն ոչ հայեցի մտածողության արդյունք է. «Այն, որ խաչքարը տգեղացնում է երկիրը, թյուր տեսակետ է, ինչպե՞ս կարող է խաչքարն ավելորդ իր համարվել: Այն մեր ազգային ինքնության, մեր մշակութային ես-ի կարեւորագույն դրսեւորումներից է, դա ոչ հայեցի մտածողության արդյունք է, սխալ կարծիք, որը ես կիսել չեմ կարող: Խաչքարը մեր մշակութային ժառանգության նմուշներից է, եւ շատ լավ է, որ խաչքարեր քանդակելու գործը մինչ օրս արդիական է: Ի վերջո` խաչքարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, այն այնքան կարեւոր է մեզ համար, որ իր տեղը գտել է նաեւ այնտեղ:

Ի դեպ, ադրբեջանցիները հայկականություն տեսնելով խաչքարերի մեջ՝ մշտապես փորձում են վնասել, ջարդել, պղծել դրանք: Արծվի քանդակին էլ են այդպես վերաբերվում, որովհետեւ արծիվը նույնպես ասոցացվում է հայկականության եւ հայի հետ: Խաչը քարի վրա նույնպես հայի եւ հայկականության մասին է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930