Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը

Հունիս 20,2024 10:50

Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար:

«Լա բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Խորհրդանշական է՝ բալետը վերականգնվեց Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

«Շերբուրգյան հովանոցներ»-ը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ:

«Շատ կարևոր է մասնավոր սեկտորի աջակցությունը: Որովհետև հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է Ֆասթ Բանկի աջակցությունը հատկապես մշակութային միջոցառումներին աջակցելու առումով:  Շատ շնորհակալ ենք, որ Ֆասթ Բանկը  մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», – ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։

Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930