Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ Երևանը կհասկանա` ՀԱՊԿ հարթակը անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս. Միխայիլ Գալուզին

Հունիս 20,2024 10:11

«Մենք ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ եղանակը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է», – «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մոսկվան հույս ունի, որ Երևանը կհասկանա` ՀԱՊԿ հարթակը անվտանգության հարցերում համագործակցության բոլոր հնարավորություններն է տալիս»,- նշել է նա:

Ըստ Գալուզինի՝ Հարավային Կովկասում արևմտյան օրակարգը ոչ միշտ է համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին:

«Այսօր Արևմուտքը շարժվում է դեպի Հարավային Կովկաս՝ բացահայտ հակառուսական կոնֆրոնտացիոն օրակարգով: Մենք տարածաշրջանային պատասխանատվությանն ենք հակված և՛ անվտանգության ապահովման առումով, և՛ Հարավային Կովկասում ու այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930