Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Փաշինյանը Քարաշեն է այցելել, բնակիչներից մեկը հարց է ուղղել, թե ինչպե՞ս ստացվեց, որ առանց մեկ կրակոցի՝ թուրքը հայտնվեց Տեղի տարածքում։ Սակայն այդ հարցը տեսանյութերում չեն ներառել. «168 ժամ»

Հունիս 20,2024 09:00

Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցի մասին իմացել է այն ժամանակ, երբ նա անվտանգության մեծաթիվ ուժերով ու բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մտել է Տեղ։

«Նկատեցի, որ գյուղ մտավ՝ դե, մի հազար թիկնապահներով ու մի երկու հազար ոստիկաններով, բայց ժողովրդի հետ առհասարակ չի խոսել։ Եկել մտել է շտաբ, այնտեղից դուրս է եկել, երեխաների հետ գնացել է խանութ, դե, երեխաներ են, իրենց ի՞նչ կարող ես ասել։ Այսպիսով` այցը մեր գյուղ ավարտվել է, մեր գյուղից կա՞ կադր, որ ինքը մի մեծահասակ մարդու հետ զրուցում է։ Հավատացեք, որ ինձ նման մարդիկ ցանկանային նրան հարց էլ տային՝ չէին կարողանալու, չէին թողնի, որովհետև գիտեն՝ ինչ պետք է ասենք, չգիտեմ, երևի նրան մարդ էլ չի մոտիկացել»,- նշեց Արարատ Շեգունցը։

Արարատ Շեգունցը նաև փոխանցեց, որ Ադրբեջանը Տեղ համայնքի որոշ հատվածներում, որտեղ վերցրել է իր հսկողության տակ՝ փշալարեր է քաշել, մինչդեռ դեռևս մայիսին չէր թողնում, որ նույնն աներ նաև հայկական կողմը։ Որոշ տարածքներում դեռևս այդ փշալարերը չկան։

«Մի ամսից ավելի է՝ այդ փշալարերը քաշել են, Փաշինյանն առհասարակ Տեղ այցելելիս այդ հատվածներ չի գնացել, գնա ի՞նչ անի, ինքն է այդ հողերը տվել, գնա ի՞նչ հետաքրքրվի, ամեն ինչ պարզ չէ՞, հո մենք այդքան հիմա՞ր չենք, որ չհասկանանք։ Ես մի բանի վրա եմ զարմանում, մեր ազգի զոմբիացման, բթացման վրա, ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ասածս հիշեք, սա հայրենիքի հերը վերջնականապես անիծելու է, այն, ինչ արել է, նախերգանքն է, այս ամենը նա պետք է հասցնի մինչև վերջին կետին»,- նշեց Արարատ Շեգունցը։

Նրա փոխանցմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Քարաշեն է այցելել, բնակիչներից մեկը նրան հարց է ուղղել, թե ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս ստացվեց, որ առանց մեկ կրակոցի՝ թուրքը հայտնվեց Տեղի տարածքում։ Սակայն այդ հարցը հրապարակվող տեսանյութերում չեն ներառել։

«Ես միշտ ասել եմ՝ Նիկոլի փոխարեն մի հովիվ դնեն, երկիրն ավելի լավ կկառավարի։ Այն տեսանյութերը, որոնք դուք տեսնում եք, այնտեղ ամեն ինչ չէ, որ ներառված է»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930