«Մենք շատ ուժեղ ընդդիմություն ենք եղել, անհարմար ընդդիմություն ենք եղել եւ երբ պահը եկել է, որ քաղաքական ճգնաժամը կարգավորվի, մանդատ ենք դրել, ցրվել է էդ խորհրդարանը: Հիմա ամեն օր ծեծ եք ուտում, որպես ընդդիմություն՝ իմպիչմենտի փաստաթուղթ չեք ներկայացնում, ինչ-որ բաներ եք հայտարարում՝ բա հանձնաժողովի մեր տեղերը, էսը-էնը, որ մանդատները չդնեք: Եթե դուք այդպիսինն եք, բա սրբազան ջան, ինչի՞ համար ես այս մարդկանց վրա հույս դրել, ինչի ՞ համար ես ուզում այս մարդկանց մաքրագործես»,- այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Եթե ընդդիմությունն իշխանությունից վատն է, այդ իշխանությանը հնարավոր չի փոխել»,- ասում է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն իր համար չի կարողանում «պաստուպիտ անել» ժողովրդի հարցերը ո՞նց է լուծելու:
Նա քննադատեց ընդդիմությանը՝ իրական պայքարի մեխանիզմներ չօգտագործելու համար, միաժամանակ, նկատելով, որ այդ մեխանիզմները չկան էլ. ընդդիմությունն ընդդիմություն չէ. «Իմպիչմենտի փաստաթղթով վտանգվում է իրենց միլիարդները, դրա համար էլ չեն ստորագրել, չեն էլ ստորագրելու, մանդատներն էլ չեն դնելու»:
«Մենք հիմա զբաղված ենք ձեւավորելու մի պլատֆորմ, որը մերժում է համագործակցությունը բոլորի հետ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան. բոլորի հետ համագործակցության բացառում պետք է լինի եւ համախմբել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ուղիղ եթերը նայում է եւ ասում՝ ճիշտ է ասում»,- ամփոփեց Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ