Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային կալանքի և վարչական հսկողության արդյունավետ կիրառման հնարավորությունը քննարկվել է «Այլընտրանքային խափանման միջոցները» թեմայով աշխատաժողովին

Հունիս 19,2024 23:55

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է «Այլընտրանքային խափանման միջոցները» թեմայով աշխատաժողովին: Աշխատաժողովին քննարկվել են տնային կալանքի և վարչական հսկողության վերաբերյալ պրոբացիայի ծառայողների համար պատրաստված ուղեցույցները, իրավական ոլորտի մասնագետների համար մշակված գործնական ուղեցույցը, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընթացքում ծագած օրենսդրական և գործնական խնդիրները։

Բացման խոսքում Լևոն Բալյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ցուցաբերած աջակցության համար: Միևնույն ժամանակ նախարարի տեղակալը կարևորել է աշխատաժողովի ընթացքում համագործակցության միջավայրի ստեղծումը՝ ծառացած մարտահրավերների համար արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև կալանքի այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ եվրոպական երկրների լավագույն փորձը, ինչպես նաև ազգային փորձագետների կողմից ներկայացվել են ներպետական մակարդակում այլընտրանքային խափանման միջոցների վերաբերյալ առաջարկվող լուծումները:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի համատեղ ջանքերով, որոնք իրականացվում են Հայաստանի համար՝ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակներում։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930