SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Մ․-ն և հայտնել, որ 7-ից 8 անհայտ անձինք եկել են իր տուն, ծեծի ենթարկել հյուրերին, այնուհետև դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներին ու ոստիկաններին Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Սահակ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում իր ընկերների, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Կամո Ղ․-ի, 65-ամյա Վալերիկ Ն․-ի, 51-ամյա Հարություն Հ․-ի և 47-ամյա Կարեն Ղ․-ի հետ գտնվել են Արայիկ Մ․-ի տան բակում, որի ժամանակ լսվել են դարպասի թակոցի ձայներ: Այդ ժամանակ Կամո Ղ․-ն բացել է դարպասի դուռը, որի ընթացքում համագյուղացի 43-ամյա Գարիկ Մ․-ն հարվածել է Կամո Ղ․-ին, իրեն, Հարություն Հ․-ին, Վալերիկ Ն․-ին և Կամո Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ հանգամանքները պարզելու և Գարիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկ Մ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տնօրենն է, Սահակ Մ․-ն՝ տնօրենի տեղակալը, Հարություն Հ․-ի աշխատում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում, որպես ինժեներ, իսկ Կարեն Ղ․-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքում անվտանգության պետի տեղակալն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: