Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից, որ առանց հեծանիվի դուրս գա կառավարական թիվ 1 բունկերից եւ պատասխան տա». Շիրակի մարզի ստոմատոլոգի ցույցը

Հունիս 19,2024 23:35

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է Սահմանադրությամբ չլիազորված գործողություն, որը համարվում է ծանր հանցանք: Հիմա ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից, որ դուրս գա կառավարական թիվ 1 բունկերից եւ քաղաքացուն պատասխան տա, թե ինչի համար է քաղաքացու նկատմամբ իրականացրել ապօրինություն»,- այսօր այսպես կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էր անում Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ատամնաբույժ Գուրգեն Սարգսյանը:

Քաղաքացու ատամնաբուժարանը հարկային պարտավորությունների համար փակել են տվել ու քրեական գործ հարուցել: Հերիք չի քրեական գործ են հարուցել, հարկայինն էլ իր հերթին է վարչական ակտ կազմել:

Գուրգեն Սարգսյանը ոչ մի կերպ չի հասկանում՝ քաղաքացուն, որը տուգանքի մատերիալ չէր, ինչու են նույն արարքի համար մի քանի տեղից պատժում. «Վարչական վարույթ հարուցելը ապօրինություն է: Ես բողոքել եմ քննիչին, ասել է՝ դա իմ գործը չի: Հսկիչ դատախազը նույնպես պատասխանել է, թե վարչական վարույթները մեր գործը չեն: Եթե քրեական գործի հետ կապված չլիներ, սա հասկանալի կլիներ, գոնե քրգործը կարճեին, դա էլ կհասկանայի: Հարցը հասել է ԴԱՀԿ-ին, իմ մեքենան  արգելանքի տակ է հայտնվել, չնայած մեքենաս մի բան չէ, Ժիգուլի է: Ես ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարությամբ հանդերձ խոստովանի, որ կատարել են  ապօրինություն, առ ոչինչ ճանաչեն վարչական ակտերը»:

Հարցին դուք հեծանիվ քշել գիտե՞ք՝ ատամնաբույժը պատասխանեց. «Հեծանիվ վարել չգիտեմ, բայց պահանջում եմ, որ առանց հեծանիվի Նիկոլ Փաշինյանը իջնի այստեղ եւ քաղաքացուն պատասխան տա: Նա պարտավոր է: Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, եթե կատարվել է պետական պաշտոնատար անձի, տվյալ դեպքում՝ Փաշինյանի կողմից քաղաքացու սահմանադրական հիմնական իրավունքների խախտում, քաղաքացին ունի անմիջական իրավասություն սահմանափակելու պաշտոնատար անձի գործողությունները: Ես սահմանափակում եմ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ աշխատելու գործողությունը: Նա վարչապետ չի կարող համարվել, քանի չի տվել իմ օրինական պահանջին լուծում: Նա հենց հիմա պետք է տա հրաժարական: Պարտադիր չի 50-100 հազար հոգի հավաքվի, միայն այս պահից նա չի համարվում ՀՀ վարչապետ, քանի որ գործել է հանցանք: Բացի դրանից, Փաշինյանը կատարել է նաեւ բարոյական հանցանք, քանի որ երդվել է, որ պետք է հետեւի Սահմանադրությանը ու խախտել է երդումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930