ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոն հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմաոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ:
Կարդացեք նաև
ՀՀ Անվտանգության խորհուրդ