Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ասուլիս էր հրավիրել եւ Aravot.am-ը նրան հարցրեց՝ Աստվածաշնչում կորած ոչխարի առակը կա, երբ մարդը, որն ունի 100 ոչխար, մեկը կորում է, լեռան վրա է թողնում իր 99 ոչխարին ու գնում է մեկի հետեւից, որովհետեւ այդ մեկին փրկելը շատ ավելի կարեւոր ու հաճելի է, հիմա հարթակից, ուզենք, թե չուզենք, հնչել են հանրային պարսավանքի ենթարկելու կոչեր ցուցարարներին ջարդած ոստիկանների նկատմամբ, որոշ լրագրողների նկատմամբ, լատենտ եւ ոչ լատենտ նիկոլականների նկատմամբ, արդյոք սրանով դուռը չեք փակում կորած ոչխարների առաջ, արդյոք չեք դադարում նրանց որոնել, տուն բերել, չե՞ք հակասում այս դեպքում Աստվածաշնչին:
Սրբազանը պատասխանեց. «Բացարձակ: Նախ, մենք գնացել ենք լայն իմաստով ոչ թե մեկ գառնուկին գտնելու, այլ 99-ին հետ բերելու, որովհետեւ էս ընթացքում այնքան ենք կորցրել մենք, հայրենիք ենք կորցրել, մարդ ենք կորցրել, արժեքներ ու ինքնություն, ամեն ինչ: Մենք հազիվ էս մեկը ուզում ենք պահել, որ գնանք էն 99-ին հետ բերենք: Ես ներողություն խնդրեցի իմ բառապաշարի համար, որն անձնապես իմ էությանը համապատասխան չի: Դուք ասացիք՝ հանրային պարսավանք, մենք ուրիշ ի՞նչ միջոց ունենք էս մարդկանց խրատելու եւ դարձի բերելու, եթե հանրային ընդվզումը չլինի անարդարության դեմ: Երբ բոլոր կողմերից մարդկանց անօգնականության մեջ են թողել, ի՞նչ պիտի սպասեն: Դեռ թող գնան ծնկած երախտագիտություն հայտնեն, որ մարդիկ այլ միջոցների չեն դիմել: Մենք խստիվ արգելել ենք դա: Քաղաքացին պաշտպանված չի, կամ պիտի թողնի գնա, կամ պիտի ինչ-որ բան անի՝ ինքն իրեն պաշտպանելու համար: Ինձ համար անընդունելի են այդ երեւույթները, բայց դա չի նշանակում, որ իրեն ինչ ուզենան, կարող են ասել, անել: Արդարություն պիտի գոյություն ունենա՞, թե՞ ոչ, հետեւաբար, ես չգիտեմ՝ կորած ոչխար են, թե ինչ են, բայց ես գիտեմ, որ մենք ահագին կորցրել ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ