Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտահրավեր է Ղարաբաղի` ավելի քան 100 հազար հայերի տեղահանումն իրենց տներից»․ ECRI նախագահ

Հունիս 19,2024 22:33

«Առաջին մարտահրավերը պատերազմի և այլ ճգնաժամային իրավիճակների պատճառով տեղահանված անձանց վիճակն է։ Մարտահրավեր է միլիոնավոր ուկրաինացիների տեղահանումը և տարածումն ամբողջ Եվրոպայի տարածքում Ռուսաստանի կողմից ընդդեմ Ուկրաինայի պատերազմի պատճառով, ինչպես նաև վերջերս տեղի ունեցած Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայերի տեղահանումն իրենց տներից դեպի Հայաստան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) նախագահ Բերտիլ Կոտյեն։

Նշենք, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2023-ի զեկույցը, որում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին։ Զեկույցին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը նշում է, որ «Ուկրաինայի դեմ ՌԴ-ի շարունակվող ագրեսիվ պատերազմը մի քանի միլիոն տեղահանված ուկրաինացիների ստիպեց աջակցություն փնտրել ամբողջ Եվրոպայում՝ խոցելիության և իրենց ապագայի համար վախի իրավիճակում: Ռուսաստանի քաղաքացիները, որոնք փախչում են զորակոչից կամ քաղաքական հետապնդումներից, այդ թվում՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման դեմ դիրքորոշում ունենալու համար, նույնպես որոշել են պաշտպանություն փնտրել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում: Բացի այդ, ավելի քան 100․000 Ղարաբաղի հայեր լքել են իրենց տները և մեկնել Հայաստան՝ 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանում Ադրբեջանի ռազմական գործողության պատճառով»։

Մամուլի ասուլիսի ժամանակ Բերտիլ Կոտյեն՝ որպես մտահոգիչ մարտահրավերներ նշեց նաև հակասեմիտիզմի և հակամուսուլմանական ռասիզմի աճը Մերձավոր Արևելքի՝  ներկայիս հակամարտության հետևանքով։

Միևնույն ժամանակ նշվեց, որ «Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից հետո մահմեդականների դեմ ատելության դեպքերի թիվը բազմապատկվել է»։

ECRI նախագահը տեղեկացրեց՝ Եվրոպայի խորհուրդը մշակել է գործիքներ՝ ընդդեմ այս մարտահրավերների և կոչ արեց անդամ պետություններին կիրառել դրանք։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930