Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

Հունիս 19,2024 19:03

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։

Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավումն է։

Արդյունքում՝ 2024 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման 32 վայրերից երկուսի՝ Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը դադարեցվել է:

Նույն գործընթացի շրջանակում նախատեսված է դադարեցնել ևս ութ՝ Արարատի, Ճամբարակի, Վարդենիսի, Սպիտակի, Վայքի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Սիսիանի ՁՊՎ-ների գործունեությունը:

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930