Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կիրանց մտնող ճանապարհին փոքր տնակի համար կառավարությունը 50 հազար դոլար է առաջարկում, էդ մարդն ասում է՝ բայց դա 1000 դոլար արժե»․ մի քանի կիրանցի հրաժարվում է փոխհատուցումից

Հունիս 19,2024 17:44

«Գառնիկ, մի քիչ էնտուզիազմով». այսօր հրավիրված ասուլիսում Բագրատ սրբազանը Գառնիկ Դանիելյանին հորդորեց մի քիչ խանդավառությամբ պատասխանի լրագրողի հարցին։

«Խաղաղվել եմ, սրբազանը միշտ ասում էր՝ խաղաղվիր, խաղաղվել եմ»,-ի պատասխան էլ կատակեց Դանիելյանը։

Leader of the ‘Tavush for the Motherland’ movement, Archbishop Bagrat Galstanyan gives a press conference in at Ani Grand Hotel Yerevan, Armenia

Նա անդրադառնալով Կիրանցի բնակիչներին տրվող փոխհատուցման գործընթացին, ասաց՝ այն մարդիկ, որոնք կադաստրի վկայականներ ունեն, հրաժարվում են փոխհատուցումից․ «Մեզ հետ հանդիպած մարդիկ հրաժարվում են իրենց գույքը վաճառել, այս ընթացքում տարբեր գումարներ են նրանց առաջարկել։ Այդ դիմումը, որ պարտադրում են գրել, ասում են՝ դուք պիտի հրաժարվեք գույքային եւ այլ պահանջներից։ Այլ պահանջները չգիտենք՝ որն է։ Կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի, կիրանցիները պիտի մարզպետարանին խնդրեն, որ իրենց վկայականները համարեն առոչինչ։ Մարդիկ մտավախություն ունեն, որ պատասխանատվությունը դրվում է իրենց վրա։ Վաղը, մյուս օրը դատական գործընթացներ սկսելիս, այս իշխանությունը ասելու է՝ բա դուք էիք այդ խնդրանքով դիմել, որ առոչինչ համարվի վկայականը»։

Դանիելյանն ասաց, որ իշխանությունը անբարոյական ձեւով է գործում․ «Ասում են՝ եթե հիմա այդ փոխհատուցումից չօգտվեք, վաղը, մյուս օրը այդ գումարները չենք տալու։ Շանտաժի մեթոդ են կիրառում մարդկանց նկատմամբ։ Մի քանի օր ժամանակ են տվել, որ եթե չօգտվեք, վաղը չի լինելու»։

Դանիելյանի խոսքով՝ այդ մարդիկ կադաստրի վկայականներն էլ տարբեր ժամանակներին են ստացել․ «Ասենք 60-ականներին պապից ժառանգվել է իր հորը, հիմա էլ մի տան մեջ են ապրում։ Կան վկայականներ, որ այս իշխանության օրոք են ստացել, 20 թվականից հետո։ Դա էլ չեն կարող գցել նախկինների վրա։ Մարդկանց նվաստացնում են, որ խնդրեն իրենց տարածքները հանձնեն Ադրբեջանին»։

Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց, որ այս առնչությամբ իրավական գործընթաց են սկսելու։

Բագրատ սրբազանն էլ հավելեց՝ սեփականության իրավունքի այդ գործընթացը հանրային գերակա շահ էլ չի ճանաչվել։

«Կիրանցի ժողովրդի մի մասը այնքան արժանապատվություն ունեն, որ մերժել են այդ փոխհատուցումը։ Եվ ինչ գումարներ են առաջարկում՝ մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրված էր գյուղ մտնող ոլորանի վրա, առաջարկում են 50 հազար դոլար, մնացածը՝ հսկայական թվեր։ Էդ մարդն ասել է՝ էդ տնակը 1000 դոլար արժե, ինչո՞ւ եք 50 հազար դոլար առաջարկում։ Այդքան արժանապատվություն ունի այդ մարդը։ Կաշառք են տալիս։ Բա սա առերեւույթ նյութական շահագրգռելու հոդված չի՞, թե՞ իրենց չի վերաբերում»։

Գառնիկ Դանիելյանն ընթերցեց կառավարության որոշմամբ հաստատված այն դիմումը, որով պետք է Կիրանցի բնակիչները դիմեն եւ փոխհատուցում ստանան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930