ՀՀ կառավարությունը սույն թվականի հունիսի 14-ին հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, սահմանվել է, որ ծրագիրը կիրականացվի 3 փուլով, և ծրագրի ավարտին Արցախից բռնի տեղահանված 25,000 ընտանիք կապահովվի բնակարանով։ Առաջարկվող ծրագիրը, սակայն, արցախցիների կարծիքով իրենց շահերը չի արտացոլում։
Արցախի հեռուստատեսություն