Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպորտային իրավունքի միտումներն ու մարտահրավերները Հայաստանում». քննարկում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում

Հունիս 19,2024 17:23

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Սպորտային իրավունքի միտումներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» կլոր սեղան–քննարկում։
Հանդիպումը կազմակերպվել էր Րիզոլվ Ակադեմիայի (Resolve Academy), Այ Սի Սի հայաստանյան գրասենյակի, Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի հետ համատեղ։

Միջոցառման նպատակն էր սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ վեր հանել ոլորտում առկա իրավական խնդիրները և առաջարկել դրանց արդյունավետ լուծումները։

Բացման խոսքով ելույթ ունեցավ և մասնակիցներին ողջունեց ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը։ Կլոր սեղան–քննարկման մոդերատորը «Րիզոլվ Ակադեմիայի» տնօրեն, Արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահի տեղակալ Տաթև Կարապետյանն էր։

ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հասմիկ Ավագյանը ելույթ է ունեցել «ՀՀ–ում սպորտային ոլորտի խնդիրները և արդի մարտահրավերները» թեմայով, «Sport Resolutions» կենտրոնի մասնագիտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Կուրեղյանի զեկույցի թեման էր՝ «ՀՀ սպորտային մոդելի համապատասխանեցման խնդիրը եվրոպական սպորտային մոդելին․ բուրգային կառուցվածքը և դրան չհամապատասխանելու իրավական հետևանքները և ազդեցությունը ՀՀ սպորտի վրա», իսկ կառավարող գործընկեր «Matouk Bassiouny’s»–ի ներկայացուցիչ Ժիրայր Հաբիբյանի զեկույցի թեման էր՝ «Մարտահրավերներ սպորտային իրավունքում»։

Միջոցառման ավարտին ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին հետաքրքիր դասախոսությունների համար և նրանց է հանձնել հուշանվերներ։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930