Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. Փաշինյանն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Հունիս 19,2024 16:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու փորձ է անում:

Նիկոլ Փաշինյանի նշել է, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն: «Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է վարչապետը:

Միաժամանակ, գործադիրի ղեկավարի համոզմամբ, «իԳործ» ծրագիրն ավելի է կարևորվում, որովհետև այն սփյուռքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս Հայաստանը բոլոր դիտանկյուններից տեսնել՝ ստեղծելով օրգանական կապ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատականի համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ 2023-2024 թվականներին ծրագրի 50 մասնակցից 7-ն արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն և որոշել հիմնովին տեղափոխվել Հայաստան: Սինանյանի տեղեկացմամբ, վերջին երեք տարիների մասնակիցների 70 տոկոսը որոշել է ապագան կապել Հայաստանի հետ և տեղափոխվել հայրենիք:

«իԳործ» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են կիբեռանվտանգությանը, զբոսաշրջության, կրթության ոլորտներում կառավարության ծրագրերին, պետական կառավարման համակարգի գործունեության և այլ թեմաների:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930