Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը՝ Շուռնուխի բնակչին․ «Ասում էր՝ 30 տարի վարուցանքս չենք արել։ 30 տարի դիմացդ ի՞նչ էր, 30 տարի թո՞ւրք ես տեսել, 30 տարի քո սահմանը Հորադիզում էր»

Հունիս 19,2024 16:30

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հրավիրված ասուլիսում արձագանքեց Սյունիքի մարզի սահմանային բնակավայերից մեկի բնակչին, որը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրենց խնդիրներից էր պատմել։

«Կարծեմ Շուռնուխի բնակիչ էր, ասում էր՝ 30 տարի վարուցանքս չենք արել։ 30 տարի դիմացդ ի՞նչ է եղել, դու 30 տարի թո՞ւրք ես տեսել, 30 տարի քո սահմանը Հորադիզում էր, ինչ հողեր էին մշակում դիմացդ, անասնապահություն անում, կիսվա՞ծ Շուռնուխ էր 30 տարի, Գորիս-Կապան ճանապարհից զրկվա՞ծ էիր»,-ասաց սրբազանը։

Նա նշեց, որ վերջերս Գեղարքունիքի մարզ էին այցելել, Սոթքում էին․ «Կաթսայի մեջ է այդ գյուղը, թշնամու կողմից շրջափակված, 30 տարի էդպե՞ս է եղել»։

Անդրադառնալով Փաշինյանի նշած ՀՀ տարածքին՝ 29,743 քառակուսի կիլոմետրին, սրբազանն ասաց․ «Ասում է՝ հանրագիտարանից է կարդացել, հետո երեւի «Կոմսոմոլսկայա պրավդա» է կարդացել, կամ նոր ոտքի վրա ստեղծված հանրագիտարան։ Բա 29,743-ից քանի հազար քառակուսի կիլոմետրն այսօր քո վերահսկողության ներքո չի։ Պարզ ասա։ Որոշ տվյալներով 400, որոշներով՝1000։ Հիմա փաստացի ՀՀ-ն քանի՞ հազար քառակուսի կիլոմետր է, թող ասեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930