Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի սահմանին Փաշինյանին ցույց տված ցանկապատը գոյություն չունի․ գնալու եմ անձամբ ստուգեմ․ Բագրատ սրբազան

Հունիս 19,2024 16:01

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում արած հայտարարությանը, ըստ որի՝ Ոսկեպարում սահմանին ցանկապատ է տեղադրված։

«Ես երեկ խնդրել եմ մերոնց, ամբողջ Ոսկեպարի, Կիրանցի գծով տեսանյութերն ուղարկել են, այս պահի դրությամբ, որ ուղարկել են, չկա։ Խնդրել եմ երկրորդ անգամ ստուգեն, հնարավոր բոլոր ծայրերից։ Մեր կարեւոր դիրքերն ու բարձունքներն արդեն չկան»,-ասաց սրբազանը։

Նա նշեց, որ ամսի 21-ին գնալու է Կիրանց, Ոսկեպար․ «Գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ինչ փշալարեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու: Հիմա դրանք այսօրվա արձանագրածով, այդ տեսանյութերով գոյություն չունեն: Միգուցե ինչ-որ մի հատվածում մի կտոր դրել են, որ նկարեն, ասեն՝ այլեւս վերջ։ Բայց կասկածում եմ, դա էլ է սուտ: Գնալու եմ անձամբ տեսնեմ, որովհետեւ մեկ էլ մի անկյունում թաքնված, մի տեղ դրած կլինեն նկարվելու համար, ինչպես միշտ արել են, ինչպես Սեւ լիճը»։

Սրբազանն ասաց, որ երբ Փաշինյանն առաջին անգամ գնացել էր Ոսկեպար, Կիրանց սահմանազատման մասին խոսելու, հենց այդ օրերին է ինքն ասել՝ սա սուտ է, եկել է ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի ուսերին դնելու համար։

«Սուտը նույնությամբ շարունակվում է, երբ այդ անունը տալիս եք, կողքը դրեք՝ սուտ։ Իր ներկայանալն էլ է սուտ, հեծանիվ քշող ատլետիկ մարմինն էլ է սուտ: Բոլոր առումներով ստի մեջ են»,-ասաց սրբազանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930