Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովա. Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից

Հունիս 19,2024 15:56

Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից, արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռազմական արտադրանքի մատակարարումներն այլ երկրներ կատարվում են հաշվի առնելով Հյուսիսային ռազմական օկրուգի կարիքները, իսկ զենքի որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև այլ գործընկերներին։

«Այդուհանդերձ, Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում շփումները կանոնավոր են, և Մոսկվան այդ կողմից որևէ բողոք չի լսել»,- նշել է Զախարովան։

Հիշեցնենք՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930