Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հունիսի 18-ի ժամը 20-ի սահմաններում իրականացրած շրջագայության ժամանակ Դիլիջանի Կամոյի փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել ակնհայտ փայտանյութով բարձված «ԳԱԶ-33021»-ը: Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու փայտանյութով, որը բեռնել էր Նոյեմբերյանի հարակից սարամասից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն