«Մարդը գանգատվում էր, որ վարկը հազիվ են կարողանում փակել, հանկարծ իմանում ես, որ առանձնատուն է գնել: Պաշտպանության նախարարի մասին եմ ասելու՝ Ազատ գյուղի կացարանում, որտեղ վառվեցին մեր զինվորները, ինքը 2-3 տուն է գնում»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա ասաց, որ այս իշխանությունների կոռուպցիոն հսկայական ծավալները մամուլում արձանագրված են։
«Դու ո՞նց կարող ես, քո զինվորն ապրում է այդ վիճակում քո պատճառով, քո վերահսկողության ներքո, դու տուն գնե՞ս դրա դիմաց, 2 տուն, 3 տուն, չգիտեմ՝ քանի տուն գնես, գնաս ճոխ-ճոխ հարսանիքների քավոր դառնա՞ս: Սա կոռուպցիա՞ է, թե կոռուպցիա չի՞»,-ասաց սրբազանը:
Նա ասաց, որ դեմ չէ, որ մարդիկ տուն ունենան, եթե վաստակել են, թող ունենան․ «Բայց իրենք մեղադրել են ու մեղադրում են հենց այդ կոռուպցիայի, այդ տների, առանձնատների համար, իսկ հիմա իրենք նույնն են անում, էլ չասեմ այն ողբերգությունը, որ բերել են մեր գլխին»։
Կարդացեք նաև
Ուստի, ըստ սրբազանի, այս շարժումը այս ողբերգությունները կանխելու համար է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ