«Ես չեմ տեսել՝ արդյոք բարձրացվո՞ւմ է Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը հայ-ադրբեջանական շփումների ժամանակ». արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է հղեք Երևանին և Բաքվին»։
Զախարովան նաև հավելել է. «Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորման օգտին։ Այդ պրոցեսը ներառում է նաև այնպիսի հումանիտար խնդիրների լուծում, ինչպիսիք են բոլոր պահվող անձանց ազատ արձակում, մշակութային կոթողների պահպանում, նաև անհետ կորածների մասով տեղեկատվության փոխանակում»։