Փարիզը զինված առճակատման հերթական փուլ է հրահրում Հարավային Կովկասում, արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR ինքնագնաց հաուբիցներ մատակարարելու պայմանագիրը։
Զախարովայի կարծիքով՝ Ֆրանսիան չի առաջնորդվում Հայաստանի շահերով, այլ միայն ձգտում է եղած հակասություններն օգտագործել սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար: