Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:
Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են:
Աջափնյակ վարչական շրջանում 6500 քմ է ասֆալտապատվել, որից 1500 քմ-ն երկրորդական փողոցների փոսային նորոգում է:
Կարդացեք նաև
Տարեկան ծրագրով նախատեսվում է այդպիսի աշխատանքներ իրականացնել վարչական բոլոր շրջաններում:
Մանրամասները՝ տեսանյութում.
Երևանի քաղաքապետարան