«Սուրեն Պետրոսյանին շատ հարցեր ունենք, թե ինչ է իրականում տեղի ունեցել, եւ որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով շարժման ակտիվ մասնակիցներից Սուրեն Պետրոսյանի՝ հունիսի 12-ի ենթադրյալ առեւանգման մասին հարցին։
Սրբազանի խոսքով՝ «Սուրեն Պետրոսյանին հանդիպել եմ հունիսի 13-ին, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Ինքը պատմել է եղելությունը, ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է: Սուրենը խնդրեց մի քանի օր, արտերկիր պիտի մեկնի: Վերադարձին մենք շատ հարցեր ունենք իրեն։ Այդ օրը, Սուրեն Պետրոսյանին, ըստ մեզ տված տեղեկությունների, առեւանգել են , դա ինքը պետք է կարողանա հաստատել եւ դրան համապատասխան գործընթացները կսկսվեն։ Ըստ իր ներկայացման՝ իրեն ուզել են դուրս հանել հունիսի 12-ի գործողություններից եւ ընդհանրապես շարժմանը մասնակցելուց։ Այդ օրը առավոտյան շատ մարդկանց են զանգել հրավիրել հատուկ տեղ՝ ԱԱԾ, թե այլ տեղ, ի թիվս որոնց Սուրեն Պետրոսյանն էլ է եղել։ Ինքը չի գնացել, բայց երեկոյան իրենք են մոտեցել սեւ մեքենայով, երկու հոգի, մի քանի հոգի էլ՝ այլ կողմերից, նստեցրել են մեքենան ու իր պատմելով՝ տարել են Հրազդան ինչ-որ առանձին տեղ»։
Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հայտարարել է, որ իր հետ որեւէ պայմանավորվածություն չի կարող լինել, շարժմանը մասնակցելու է։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ