Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան․ «Թմրանյութերի գործով անցած պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ դատական գործընթաց ենք սկսելու»

Հունիս 19,2024 12:23

«Այս ժամանակահատվածը մեզ ցույց տվեց, որ գործում ենք կեղտոտ համակարգի դեմ՝ իր բոլոր դրսեւորումներով, սկսած համացանցային ամենաստորին աստիճանից, ժողովրդի գումարներով պահվող ՊՈԱԿ-ներից։ Մենք լուրեր ունենք, որ սրա մեջ ներգրավված են Վիվարոն եւ այլ ընկերություններ։ Ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց մեզ հասած տեղեկություններն այդպիսին են»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Նրա խոսքով՝ այդ կեղտոտ ու ամենաստոր աստիճանի դրսեւորումները հասել են խորհրդարան․ «Դուք տեսնում եք, թե ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, ամբիոնը դարձել է հակաքարոզչության, կեղտոտ քարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսեւորվեն։ Դրանցից մեկին, որն ինքն իրեն երեւակայել է կյանքում, որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով՝ Արթուր Հովհաննիսյանը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու իր հայտարարությունների համար, մանավանդ՝ վերջին։

Դատական գործընթաց ենք սկսել մի լրագրողի հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ, միլիոնավոր գումար ստացած մարդիկ։ Դա էլ ԱԱԾ միջոցով հերքվել է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930