Լրահոս
Օրվա լրահոսը

Նստեք ընդդիմության հետ բանակցության սեղանի շուրջ և ամեն ինչ կհարթվի՝ ի տխրություն մեր ու ձեր թշնամիների

Հունիս 19,2024 12:13

Անհրաժեշտ է ստեպ-ստեպ հիշեցնել Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը (ՔՊԿ), որ 2018 թվականին ժողովուրդը նրանց իշխանության բերեց ոչ թե իրենց սիրելով, այլ նախորդ իշխանություններին ատելով։ Այլ խոսքով, պետք է հիշեցնել, որ իրենց իշխանությունը Տիրոջ կողմից անիծված թզենու ծառի նման է, որը երբեք բարի պտուղ չի կարող տալ։

Հարգելի ՔՊԿ ներկայացուցիչներ, չկարծեք թե ձեզ ատելով եմ այսպես ասում, ոչ, սա պարզ իրականություն է, և համոզված եղեք՝ ատելության շատ հզոր ալիք է գալիս ձեր ուղղությամբ, ժողովրդի ցասումն անհաղթահարելի է։

Այո, ներկա պահին հնարավոր է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները աշխատանքներ են կատարում, որպեսզի հավաքները բազմամարդ լինեն, որոշները կարող են դիմել նաև ոչ այնքան օրինական միջոցների՝ մարդկանց ներգրավելու համար, շարժումը չմարելու համար, ժողովրդի պասիվ հատվածին արթնացնելու համար, բայց շարժման առաջնորդները ժողովրդի ցասումը սկզբունքայնորեն չեն ցանկանում անկառավարելի դարձնել ու օգտագործել ձեր դեմ՝ արյունահեղությունից խուսափելու համար։ Ասածներիս ապացույցն է հունիսի 12-ի իրադարձությունները, որն ավարտվեց առանց զոհերի միայն այն պատճառով, որ առաջնորդների մեջ արյան ծարավ գործիչ չկար։

Դուք դա չգնահատեցիք։ Դուք դա թուլություն համարեցիք ու ավելի սանձարձակ դարձաք, ինչպես տավուշյան սահմանազատումը, որը մեր հարևան պետության ձեր գործընկերները մեր կողմից թուլություն համարեցին ու ավելի սանձարձակ դարձան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, եթե անգամ չհաջողվի տապալել ձեզ վերջնականապես, ապա շատ չուրախանաք, դրան անմիջապես կհաջորդի մեկ այլ շարժում, նրան էլ մեկ ուրիշը ու այդպես շարունակ, մինչև վերջանան ձեր պահածոյացված ատելությունը նախկինների նկատմամբ։

Գենադի Մնացականյան

Ատելությունը անցողիկ է, որքան էլ դուք այն փայփայեք։ Ի տարբերություն ձեզ, որ խճճվել եք ձեր հիվանդ երևակայության լաբիրինթոսներում՝ ժողովուրդը հետզհետե էմոցիոնալ դաշտից տեղափոխվում է ռացիոնալ դաշտ, իսկ «թալանչի նախկիններ» խաղաքարտը այլևս ձեր դեմ է գործելու։ Հետևաբար, խոհեմ գտնվեք, քանի դեռ շատ ուշ չէ։ Հրավիրե՛ք ընդդիմության առաջնորդներից որևէ մեկին կամ մի քանիսին, ում դուք կցանկանաք ու երկխոսության ճանապարհով վերանայեք ու քննարկեք ձեր մոտեցումները երկիրը անցնցում ու արժանապատիվ ճանապարհով առաջնորդելու ու հզորացնելու համար, վերանայեք ձեր վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ։ Եթե չեք կարող բանակցել հայի հետ ու «խաղաղության պայմանագիր» կնքել, ինչպե՞ս եք բանակցելու թուրքի հետ ու ինչպիսի՞ «խաղաղության պայմանագիր» պետք է կնքեք նրանց հետ։

Դուք շատ լավ գիտեք, որ ժողովուրդը հետ քայլ չի անելու, դուք պարտավոր եք հարգել ժողովրդին ու ինքներդ հետ քայլ կատարել։ Կատարեք այդ քայլն ու ապացուցեք, որ դուք ոչ թե այն անիծված անպտուղ թզենու ծառն եք, այլ օրհնված ու բերքառատ ծիրանին եք հայկական։ Նստեք ընդդիմության հետ բանակցության սեղանի շուրջ և ամեն ինչ կհարթվի՝ ի տխրություն մեր ու ձեր թշնամիների։ Եվ թող Աստված ձեզ իմաստություն ու համարձակություն պարգևի այս քայլը կատարելու համար։ Ամեն։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ Անի Ռաֆյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930