««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, էլ ավելի ներքին կազմակերպչական վերադասավորումներով։ Շուտով դրա ականատեսը կլինեք, նաեւ մասնակից կլինեք»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Ասուլիսին մասնակցում է նաեւ փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ հունիսի 12-ն ի սկզբանե ծրագրավորած պատժիչ գործողություն էր քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցում են այս շարժմանը․ «Կան դրվագներ, որ կոնկրետ լրագրողների նկատմամբ է իրականացվել, օրինակ` Աբրահամ Գասպարյանի օրինակը, մոտ քսան բերետավորներ դաժան ծեծի են ենթարկել։ Կան փաստագրված տվյալներ, որ լուսաձայնային նռնակներ նետվել են առանց դիմադրության, առաջին լուսաձայնային նռնակը, որ նետվել է, մինչ այդ մարդկանց կողմից չի կատարվել այնպիսի գործողություն, որը կստեղծեր իրավաչափ պայմաններ հատուկ միջոցներ կիրառելու համար։ Մինչ հատուկ միջոցների կիրառումը դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին»։
Բաբայանն ասաց, որ ոստիկանական այս գործողությունները սկսվել են դեռ Կիրանցում․ «Երթի ժամանակ պարեկները կանգնեցնում էին մեքենաները, մարդ են, մեկը տեխզննում չէր արել մեքենան, մյուսի մոտ վարորդական կիրավունքը չկար, ու այդտեղ ոստիկանական ճնշումներ էին կիրառում։ Այս ընթացքում տասնյակ մեքենաներ 15-12 օրով ապօրինի պահում էին, նոր են սկսել վերադարձնել։
Բազմաթիվ կալանավորումներ եղան»։
Կարդացեք նաև
Բաբայանի խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ խուլիգանություն կատարելու հոդվածով են կալանքի տակ, քանի որ իրավապահները չեն կարողացել հիմնավորել, որ քաղաքացիները բռնություն են կիրառել։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ