«Հրապարակի» զրուցակիցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն է:
– Նախորդ չորեքշաբթի, երբ ոստիկանները ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառեցին, նռնակներ նետեցին խաղաղ ակցիա իրականացնողների ուղղությամբ, գրեթե բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՔՊ-ի հաճախորդների, հայտարարություն տարածեցին, դատապարտեցին այդ երեւույթը եւ այլն: «Լուսավոր Հայաստան»-ը, որն ընդդիմադիր կուսակցություն է իրեն համարում, ոչինչ չասաց այդ մասին: Ինչո՞ւ։
– Մենք նման` հայտարարություն տարածելու ավանդույթ, իրավական գնահատականներ տալու, չունենք: 2016 թվականից այս կողմ մեր գնահատականները հայտնում ենք անհատապես, էլի կուսակցության անունից, սակայն ոչ առանձնահատուկ հայտարարություն: Իմ կարծիքով` սա իշխանությունների կողմից քաղաքական եւ իրավական բնույթի հաշվեհարդար էր, որը կարող է ունենալ նաեւ տարբեր դրսեւորումներ: Կուսակցություններն արձանագրում են, թե ինչ տեսակի նռնակ է կիրառվել, ինչ է տեղի ունեցել արդյունքում, իսկ ես տալիս եմ քաղաքական գնահատական: Անկախ ամեն բանից, էությունը նույնն է` քաղաքական հաշվեհարդար իշխանափոխություն պահանջողների հանդեպ: Ինչ խնդիրներ տեսնում ենք՝ շարժման հետ կապված, լռում ենք, չենք ցանկանում վնասել: Այդքան բան կարող եմ ասել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: