2019 թ․ փետրվարի 12-ին նորընտիր վարչապետն ԱԺ-ում կառավարության ծրագիրն էր ներկայացնում՝ ազդարարելով «Տնտեսական հեղափոխության» մեկնարկը եւ խոստանալով, որ թավշյա հեղափոխությունը, որը ցնցել է ողջ աշխարհը, սկիզբն է, մենք մյուս առումներով էլ ենք ցնցելու աշխարհը։ Խոսում էր հարկային բարեփոխումներից, նախարարությունների թվի նվազեցումից։ Ընթերցեք այդ ելույթը՝ այսօրվա աչքով։ Բայց ուշադրությունս գրավեց 2 փոքրիկ պարբերություն։
Խոսելով մեկ տարուց ոչ պակաս ժամանակամիջոցում ձեռք բերած հաջողությունների մասին՝ Փաշինյանն ասում է․ «Օրինակ, այսօր ՀՀ վարչապետի կորտեժը փոքրացել է, չի վերացել, սակայն կարմիր լույսի տակ կանգնում է, դա փոփոխությո՞ւն է, թե՞ փոփոխություն չէ»:
Հիմա առնվազն զավեշտ է թվում այս նախադասությունը՝ կորտեժը ոչ թե փոքրացել է, այլ կրկնապատկվել՝ նախկինների համեմատ, կարմիր լույսի տակ էլ ոչ թե կանգնում են, այլ լույսի արագությամբ սլանում՝ անգամ հղի կանանց չխնայելով։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: