ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել:
Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ է առել այդ ուղղությամբ հայկական բնակավայրերը, այլ Հանրապետության և մարզային նշանակության Կապան-Մեղրի երկրորդ մայրուղին:
Այդ բնակավայրերում պետությունը ինչ ներդրում էլ անի, մեկ է` անվտանգության խնդիրը մշտապես լինելու է օդում կախված:
Կարդացեք նաև
Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել` թեման փաթեթավորելով կենցաղային էլեմենտներով: