«Առավոտը» տեղեկացրել էր, որ հունիսի 17-ին նշանակվել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին, Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, իսկ 18-ին նույն դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ նիստերը:
Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցել արդարադատության նախարարը, Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել էր ինքնաբացարկի միջնորդություն Կարեն Անդրասյանի եւ ԲԴԽ այն անդամների նկատմամբ, ովքեր մինչեւ այս տարվա փետրվարը գործուն անդամներ են եղել:
Հենց նրանց օրոք էր, որ «Մարտի մեկի» գործով տեսանյութ հրապարակեց ԲԴԽ-ն, որում անուղղակի «մեղադրանք» առաջադրեց դատավորներին, նաեւ՝ Դանիբեկյանին, ով Քոչարյանի գործը ըստ էության տապալել է:
ԲԴԽ-ն ինքնաբացարկը մերժեց, կանխակալության կանխավարկածը նույնպես:
Կարդացեք նաև
Նիստը հետաձգվեց դատավորի միջնորդության հիման վրա, նա տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ դատական դեպարտամենտ՝ մշտադիտարկման վերաբերյալ հարցումով, պատասխանը դեռ չի ստացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.06.2024