Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական սիրո մեխանիզմը

Հունիս 19,2024 10:00

Լույս է տեսել ՀԿԿ պաշտոնաթերթ «Հայաստանի կոմունիստ» թերթի այս տարվա մայիսյան համարը: Առաջին էջում ընկեր Ի.Վ. Ստալինը դիմում է ժողովրդին: Իհարկե, ընկեր Ի.Վ.-ն դիմում է ոչ թե հիմա, այլ 1945 թվականի մայիսի 9-ին: (Ավելի ճիշտ՝ ելույթ է ունենում ռադիոյով): Եվ դիմում է ոչ թե հատկապես հայ ժողովրդին, այլ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին: Բայց փաստ է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնց համար Ստալինն անառարկելի հեղինակություն է, եւ հենց այդ պատճառով է նրա գունավոր նկարը հայտնվել թերթի առաջին էջում:

Չեմ պատրաստվում գնահատական տալ այդ ուշացած երկրպագությանը: Ինձ հետաքրքրում է առաջնորդների հանդեպ սիրո մեխանիզմը: Սիրում են եւ վերջ, իսկ այն, ինչ նրա մասին խոսում են, «սաղ սուտ է»: Մոտ 30 տարի առաջ Ռուսաստանում ցույցերի ժամանակ դեռեւս փողոց էին դուրս գալիս տատիկներ Ստալինի նկարով: Դուք կարո՞ղ էիք այդ տատիկին համոզել, որ Ստալինը մարդակեր էր, որ նրա ստեղծած ռեժիմի պատճառով սպանվել են միլիոնավոր մարդիկ:

…Արթուր Միլլերի պիեսներից մեկում («Պատահար Վիշիում») գերմանացի ազնվական ֆոն Բերգը զարմացած բացականչում է. «Բայց նրանք Հիտլերին պաշտո՛ւմ են: Իմ խոհարարը, իմ այգեպանները, իմ անտառապետերը, իմ վարորդը՝ նրանք բոլորը ֆաշիստներ են: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք հրապուրվում այդ սրիկայով, խոնարհվում նրա առաջ, իմ տնտեսուհին տեսնում է նրան երազում եւ զառանցում է արթմնի»:

Այնպես որ՝ ժողովուրդների պարբերական այլասերումը, դեգրադացիան ինչ-որ աննախադեպ երեւույթ չէ, որը հատուկ է միայն մեր ժողովրդին: Միշտ էլ եղել են դեպքեր, երբ ժողովուրդները սիրել են այն առաջնորդներին, որոնք իրենց դժբախտացրել են: Սիրել են առաջին հայացքից անբացատրելի սիրով:

«Փաշինյանին սիրել են ու կսիրեն, որովհետև միակ հայրենասեր ու ժողովրդական մարդն է, որ մտածում է երկրի մասին», – գրում է ինձ օգտատերերից մեկը:

Ժողովուրդը սիրում է «ժողովրդական մարդկանց»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. 18 Հունիս, 2024: էրդողանը հեռախոսազրույց ունեցավ վոժդի հետ:
    Վոժդը ականջներին օղեր արեց;
    19 Հունիս, 2024: Վոժդը հրահանգները փոխանցեց հայությանը. ‘Այսօրվանից մտածելակերպը փոխում ենք: Նաև սփյուռքում:’
    Ի՞նչ սեր, ի՞նչ ժողովուրդ: Հիմա Ստալին-Հիտլեր -ները միանգամից աղբաման են գցվում: Հրեաները դրան տեր են կանգնած:
    Հիբրիդային պատերազմ է` կան ինֆլուենսերներ (influencer), որոնք փոքր վարձատրության կամ ֆեյվորների (favor) դիմաց ինչ ասես կգրեն: Ռեժիմն էլ կարձանագրի որպես նոր Հաստանի նոր մտածելակերպ:

  2. Մեկ-մեկ ապշելս գալիս է, թե ինչ ճիշտ պահին է Արամ Աբրահամյանը լավ հարց բարձրացնում:
    Սիրո մեխանիզմների մասին:
    Chronology:
    19 ապրիլ, 2024. Կիրանցիների հետ հանդիպմանը, Նիկոլը հայտարարել է, թե փոխհատուցում կտրամադրեն այն բնակիչներին, որոնք հունիսի 20-ից հետո դուրս կգան իրենց տներից, փաստացի թողնելով դրանք թշնամուն: Կադաստրի պետական կոմիտեն տարիներ առաջ սեփականության վկայական է տվել, գուցե շատերն էլ 2018-ի և 2021-ի խորհրդարանական ընտրություններին են մասնակցել։
    19 հունիս, 2024. ‘Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ‘Հայաստան’ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ կիրանցեցիներին առաջարկել են հրաժարվել իրենց Կադաստրի վկայականներից. 50 հազար դոլար են առաջարկում մի տնակի դիմաց։’ Վերլուծություն. Այս դեպքում, ‘ժողովրդական սիրո’ մեխանիզմը հույսն է: Փոխ ստանալու հույսը: Կամ մնալ պաշտոնում (Ա. Առուշանյան):

  3. …Այս ամենը այդքան սոսկալի չէր թվա եթե հասարակ տրամաբանության պահանջով չեզրակացնեինք, որ այս օրերին` 18 հունիս, 2024, , Սյունիքում նա նույնանման գումարներ է խոստացել ու գտնվել են սյունեցիներ որ գցվել են նրա գիրկը, պաչել ոտքերը: 50 հազար դոլարի դիմաց: Ստասանի (հետո կասի. ‘իմ ձախողումն էր, որ չհիշեցրի որ ստասան եմ’) խոստացած գումարը: Դավաճանությունը իշխանության բուրգի գագաթից տարածվում է ներքև, ողջունվում, դարձվում է առօրյա ապրելաոճ: ‘Նոր մտածելակերպ’, ‘պետական մտածելակերպ’:

  4. Հարցեր.
    Ի՞նչու սորոսական խմբերը չեն բղավում պետական կորուպցիայի մասին: 50 հազար դոլար հայրենիքը ծախելու դիմաց: Էստի համեցեք: 20 դոլարի դիմաց (10000 դրամ) միտինգին մասնակցեցնելու համար ձեռբակալում են:
    Ո՞վ է ձեռբակալելու նիկոլին 50 հազար դոլարի դիմաց հայրենիքը հանզնելուն մասնակցելու համար: էրդողաննուալիևը շտապում են, շտապեցնում են նիկոլին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930