Լրահոս
Օրվա լրահոսը

Նորին Սրբութիւնը շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, խնդրեց Իրանի միջամտութիւնը

Հունիս 18,2024 23:55

Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 18 Յունիս 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին, ընկերակցութեամբ դեսպանատան քաղաքական պատասխանատուներուն:

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը եւ այս ծիրէն ներս տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակում:

Նորին Սրբութիւնը անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայութեան վերադարձի իրաւունքը, միջազգային հովանաւորութեան ներքեւ, եւ յիշեց Ազրպէյճանի մօտ գտնուող հայ քաղաքական բանտարկեալներու շուտափոյթ ազատ արձակման հրամայականը եւ այս հարցին գծով խնդրեց Իրանի միջամտութիւնը, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութիւնը ու բարի դրացնութիւնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930