Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, տեսանյութ է հրապարակել, որում հաստատում է, որ նվիրատուներից 10 մլն դրամ է պահանջել:
Կադրերում երևում է, որ նա փաստաթղթեր է կարդում, որոնց թվում կա նամակ, որի վերջին պարբերությունում գրված է. «Նշված ծրագրերը շարունակելու, ինչպես նաև նորերը մշակելու և իրականացնելու համար «Իմ քայլը» հիմնադրամը ձեզանից ակնկալում է 10 մլն դրամի նվիրատվություն»:
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժումը հայտնել էր, որ հայ գործարարները Հակոբյանից նամակներ են ստացել, որոնցում նա պահանջում է իր հիմնադրամին փոխանցել 10 մլն դրամ:
Կարդացեք նաև
«Սպուտնիկ Արմենիա»