Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի շուրջ 100 գործիչներ Մակրոնին խնդրել են զինված ուժեր ուղարկել Հայաստան

Հունիս 18,2024 21:05

Ֆրանսիայի շուրջ 100 հայտնի անձինք և քաղաքական գործիչներ դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու խնդրանքով, տեղեկացնում է Le Point-ը։

Մակրոնին ուղղված կոչն ստորագրել են Էլիզաբեթ Բադինտերը, Լորան Վոկյեն, Անն Իդալգոն, Ռոժե-Պոլ Դրուան և այլոք։ Նամակում նշվում է, որ այդ քայլին պետք է գնալ Ադրբեջանի կողմից սպառնալիքների պատճառով։

Նամակի հեղինակները նշում են, որ ցանկանում են ուշադրություն հրավիրել մի իրավիճակի վրա, որը վերաբերում է Հայաստանի գոյատևման խնդրին։

«Մենք տեղյակ ենք այս թեմայի վերաբերյալ ձեր հանձնառության և հումանիտար, քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի մասին, որոնք Ֆրանսիան գործադրում է ձեր մանդատի ներքո՝ օգնելու այս բարեկամ երկրին։ Շնորհակալություն ենք հայտնում այս պետությանը պաշտպանական բնույթի ռազմական օգնություն տրամադրելու ձեր նախաձեռնության համար՝ թույլ տալով որոշակի զենք մատակարարել»,- ասվում է նամակում։

Նշվում է, սակայն, որ այդ ջանքերը կարող են բավարար չլինել Ալիևի վարչակազմի հանցավոր նախագծերին դիմակայելու համար։

«Վայելելով ռազմական առավելությունը, որը ձեռք է բերվել հատկապես իր գազի և նավթի եկամուտների և թուրքական պետության աջակցության շնորհիվ, Ադրբեջանն ավելի քան երբևէ գայթակղված է ռազմական էսկալացիայի տարբերակով։ Դա սարսափելի ձախողում կլինի մարդկության, հետևաբար՝ նաև Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր տերությունների համար, որոնք աշխատում են հարգելու միջազգային իրավունքը և ուժի նկատմամբ արդարության հաղթանակը»,- նշված է նամակում:

Մակրոնին գործիչները խնդրում են կանխել վտանգը, քանի դեռ ժամանակ կա։

«Ահա թե ինչու մենք այս տողերում խնդրում ենք ֆրանսիական ռազմական ուժ ուղարկել այս քույր ազգին: Խաղաղության կոնտինգենտը, որի արդյունավետ ներկայությունը նպատակաուղղված կլինի զսպել նրանց, ովքեր կմտածեն Հայաստանի վրա հարձակվելու մասին: Մեր բանակն արդեն մի շարք երկրներում խաղաղապահ առաքելություն է կատարել՝ նպաստելով մարդասիրական գործողություններին»,- նշված է նամակում։

 

Radar

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930