ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր խոստովանեց, որ երկար է հետեւել Նիկոլ Փաշինյանին՝ հասկանալու համար՝ արդյոք նրան կհաջողվի՞ ամբողջ պետական սահմանի երկայնքով «այնպիսի կռուտիտներ հորինել, ինչպիսիք հորինեց Կիրանցի դեպքում»:
«Կտոր-կտոր նայում էի ու ենթադրում ՝ Գեղարքունիքի հատվածում ինչ է ասելու, որ պետական սահման չի փոխվում, Սյունիքում, Արարատում, Վայոց Ձորում ինչ է ասելու: Փաստորեն չի գտել. անձամբ ստի արքա, մանիպուլյացիաների մեծն մասնագետ Փաշինյանը չի գտել տարբերակ, որ սա ներկայացնի, որ ՀՀ պետական սահմանը չի փոխվում: Ստիպված է գնալ հանրաքվեի: Հույս ունեմ՝ ամեն ինչ կանենք, որ այդ հանրաքվեին մասնակցի կալանավայրից, եթե այդ հանրաքվեն լինի, իհարկե »,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հայտարարել է,թե սահմանազատման, սահմանագծման աշխատանքներում կարող է լինի գաղափար՝ 100 մ² դուք մեզ տվեք, 100 մ² մենք ձեզ տանք, եթե լինեն նման թեմաներ, պետք է հանրաքվե լինի:
Անդրադառնալով, այս օրերին մարզերով շրջող վարչապետին ջերմ դիմավորող քաղաքացիներին՝ Մամիջանյանն ասաց. «Երբեք չեմ կարող մեղադրել իմ հայրենակցին, կարող եմ մեղադրել ինձ, որ չեմ կարողացել ճշմարտությունը հասցնել այն հայրենակիցներիս, որոնք ուրախությամբ դիմավորում էին երեկ իրեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ