Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը

Հունիս 18,2024 17:42

Հայաստանում ամենախոշոր ՏՏ ընկերությունը՝ «ՍոֆթԿոնստրակտը» հյուրընկալել է Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրիի գլխավորած պատվիրակությանը։

Մալթացի բարձրաստիճան հյուրի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Վահագն Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, «Ֆասթ Բանկի» գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի և այլք։ Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։

Այցի ընթացքում նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ»  ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։ Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։

Նախարար Սիլվիո Շկեմբրին նշել է, որ Մալթայում տեսախաղերի զարգացման ռազմավարությունը պետական մակարդակով վաղուց է գործում և զուգորդվում է ոլորտին վերաբերող կրթական ծրագրերով: Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումները հիմք կդառնան գործնական կապերի համար։ Սիլվիո Շկեմբրիի շրջայցը եզրափակվել է ՏՏ ոլորտի զարգացման և կիբերանվտանգության մասին քննարկումներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930