Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման շուրջ քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ներկայացուցիչներ նախարարությունից և Ջրային կոմիտեից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է հանրապետությունում ջրամբարների լցվածության մակարդակը։
Ժամկետի առումով 2024 թվականի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բաց թողումները վերջին 13 տարիների ամենից ուշ բաց թողնման ժամկետն է, ինչը ջրամբարների ջրալցվածության կարևոր ցուցանիշ է։ Նախարարության ներկայացուցիչները բարձրաձայնել են հարց՝ արդյո՞ք ջրամբարների լցվածությունը բավարար պայման չէր լճից ջրի բացթողումներ չանելու համար։
Ջրային կոմիտեի և «Ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները ներկայացրել են հիմնավորումներ այն մասին, թե ինչու Սևանից ջրառն անխուսափելի է` ջրամբարների լցվածության և պոմպակայանների ներկայիս տեխնիկական վիճակով պայմանավորված։
Նախարարի տեղակալը գործընկերների հետ քննարկել է առավել համակցված և միասնական համագործակցությանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն