Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից հանդիպեցի Մինասին». Տիգրան Մանսուրյանն այցելել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

Հունիս 18,2024 16:48

Հունիսի 16-ին Մինաս Ավետիսյանի ծննդավայր՝ Ջաջուռ, և նկարչի տուն֊թանգարան էր այցելել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոյին ուղեկցող հյուրերի թվում էր նաև Մինաս Ավետիսյանի մտերիմ ընկեր գրականագետ Յուրի Խաչատրյանը։

Հյուրերը հետաքրքրությամբ շրջեցին թանգարանում` դիտելով մշտական ցուցադրությունը։ Շրջայցի ընթացքում, ինչպես նաև թանգարանի բակում Տիգրան Մանսուրյանը և Յուրի Խաչատրյանը կիսվեցին իրենց հուշերով` բազմաթիվ ուշագրավ և հուզիչ դրվագներ պատմելով Մինասի հետ իրենց ապրած օրերի մասին։

«Նորից հանդիպեցի Մինասին՝ զրնգուն Հայաստանի մեծ քնարերգուին՝ մեծանուն Հայորդուն, այս անգամ իր հայրենի Ջաջուռի աննման տուն-թանգարանում։ Խորապես գնահատելի է մշակութային այս օջախի գոյությունը, նույնքան հիացումի արժանի է մեծ նկարչի տունը պահպանող աշխատակիցների նվիրվածությունը Մինասի անվանն ու ստեղծած կտավներին»,- գրել է մաեստրոն թանգարանի հուշամատյանում։

Այցը Ջաջուռ ամփոփվեց Մինաս Ավետիսյանի հայրական տուն այցով։

Մինաս Ավետիսյանի տունթանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930