Անկարան և Բաքուն շարունակում են համատեղ գործել Երևանի դեմ, նրանք միշտ համաձայնեցնում են իրենց քայլերը հայկական պետության դեմ, ասել է ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
➖Առանց Հայաստանի կողմից այդ տանդեմի պահանջների կատարման՝ կարգավորման իրական գործընթաց անհնար է։ Կարևորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է հայկական Սյունիքով։
➖Թուրքերի երկրորդ պահանջը Հայաստանի ազգային ինքնությունից հրաժարվելն է։ Եվ այդ գործընթացը մասամբ արդեն ընթանում է։ Խոսքը հայ քաղաքական ղեկավարության և Եկեղեցու դիմակայության մասին է։
➖ՀԱԵ-ի վրա իշխանությունների հարձակումները լիովին համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի ձգտումներին։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև հայկական իշխանությունների կողմից Հայոց Ցեղասպանության թեմայի վերաիմաստավորումը. նրանք ցանկանում են այդ հարցը «ծախել» թուրքերին։