Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ձերբակալված անձանց պահման վայրերում խնդիրներ է արձանագրել ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման հետ կապված

Հունիս 18,2024 15:17

Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության կարևոր ուղղություններից է ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը:

Հենց այս գործունեության շրջանակում ամբողջ տարվա ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են մշտադիտարկման այցեր Ոստիկանության բաժիններ, Ձերբակալված անձանց պահման վայրեր (ՁՊՎ) և մի շարք այլ փակ հաստատություններ։ Պարբերաբար վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի` Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս այլնի, ՁՊՎ-ներում արձանագրել է խնդիրներ` կապված ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի կանխարգելման հետ։ Մասնավորապես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՁՊՎ-ներում առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։

 

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է․

  • սահմանել ազատությունից զրկված անձի՝ ՁՊՎ մուտք գործելիս ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկերի գնահատման համապատասխան կառուցակարգեր,
  • ՁՊՎ-ի ծառայողների համար իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, այդ թվում՝ դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ,
  • ՁՊՎ-ի ծառայողների համար կազմակերպել առաջին բուժօգնություն տրամադրելու կարողությունների զարգացման վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ:

 

Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930