Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում. բաց նամակ

Հունիս 18,2024 15:07

Բաց նամակ

ՀՀ Կառավարությանը,

ՀՀ Ազգային ժողովին 

 «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը  պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը։ «Միասին»  շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է․

  • Սահմանագծում-սահմանազատում կարևորագույն գործընթացում ՔՊ վարչախումբը չունի ազգային-պետական շահերից բխող համապարփակ և իրավական ծրագիր։
  • Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի օրակարգով անցկացված ապօրինի գործընթացը ոչ մի առնչություն չունի սահմանագծում և սահմանազատում միջազգայնորեն ընդունված հասկացությունների և փորձի հետ։
  • Գործող վարչախմբի իրականացրած ծրագիրն իրականում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո կատարված սահմանահանձնում է, Հայաստանի ինքնիշխան տարածքների ապօրինի բռնազավթում հակառակորդին անձնատուր իշխանության համաձայնությամբ։

Տավուշյան սահմանահանձնման գործընթացին նախորդել է իր բնույթով հակասահմանադրական նույնպիսի գործողություն Սյունիքում՝ Գորիս-Կապան-Ճակատեն միջպետական ճանապարհի հանձնումը, ինչպես նաև Շուռնուխի, Ներքին Հանդի տարածքների զիջումը Ադրբեջանին։

Այժմ հերթը «անկլավ» կոչված հայկական տարածքներինն է և Ադրբեջանի համար սկզբունքային՝ Սյունիքով Նախիջևանին միանալու ծրագրինը։ Չկարողացանք կասեցնել այս պետականակործան «սահմանագծումը»․ եթե շարունակենք լռել կամ անհամակարգ պայքարել, ապա Հայաստանի ինքնիշխանության և անկախության կորուստները կարող են անդառնալի լինել։

«Միասին»  այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում գործընթացի հիմքում դնել 1984 թվականից սկսված և Ադրբեջանի ու Հայաստանի Խորհրդային Հանրապետությունների գործադիր իշխանությունների կողմից վավերացված վարչական սահմանների ճշգրտման արձանագրությունները։ 1984 թ․ հոկտեմբերի 24-ից, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության հետ համաձայնեցված, սկսվել է ՀԽՍՀ և ԱդրԽՍՀ վարչական սահմանների զատումը, որն ավարտին է հասցվել ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վ․ Մովսիսյանի և ԱդրԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Շ․Ռասիզադեի գլխավորած պատվիրակությունների կողմից։  Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կատարվել է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվել է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»։ Այս փաստաթղթի արձանագրությունների ներքո դրված են երկու խորհրդային պետությունների ստորագրությունները։ Դրանցից հրաժարվելը հավասարազոր է պետական դավաճանության։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական

շարժման համակարգող խորհուրդ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930