Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլական իշխանությունը տևական ժամանակ է տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 18,2024 14:54

«Տևական ժամանակ է, երբ նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա՝ ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում օգտագործելով ամենատարբեր մեթոդները։ Բայց ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի և քաղաքական հալածանքների միջոցով օրինականության շղարշի քողի տակ փորձել ներկայացնել մեղադրանքներ»,- ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում «ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա փաստեց՝ իշխանությունը արգելում է դաշնակցական և այլ գործիչների մուտքը ՀՀ, նաև փորձում հնարավորինս խոչընդոտել դաշնակցականների այցերն այլ երկրներ․ «ՀՀ-ում նաև բոլոր հնարավոր մեթոդները կիրառում են, որ արհեստական կեղծ քրեական գործեր հարուցեն։ Հարձակում են կատարում կուսակցության գրասենյակների նկատմամբ։ 2022-ին այս տեղատարափի տակ էր ՀՅԴ Արմավիրի կառույցը, 2023-ին՝ Արարատի, Իջևանի, Տավուշի կառույցները, հիմա արդեն անցել են Վայոց ձորի մարզի նկատմամբ արշավանքներին։ Այս պահի դրությամբ նաև նիկոլական քննչական համակարգի և իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորների կողմից կայացվել են հինգ կալանքի որոշումներ՝ բոլոր կալանքի որոշումները տեսակցության արգելմամբ է, ունենք հինգ կալանավորված անձ, որից 4-ը երկու ամսով, մեկը՝ մեկ ամսով, ունենք երեք տնային կալանք՝ երկու ամսով, ունենք մեկ գրավով և մեկ բացակայելու արգելքով խափանման միջոց։ Սա միայն Վայոց ձորի մասին է խոսքը»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ վերջին երկու-երեք օրվա տեմպը հիշեցնում էր բոլշևիկյան ժամանակահատվածի առաջին շրջանը՝ ավիսնուրիջանյանական, աթարբեկյանական մոտեցումները, թե ինչպես էին փորձում ուղղակի ձերբակալման և հոգեբանական ճնշումների մեթոդների միջոցներով փորձել կորզել ինչ որ բաներ, որոնք չկային։ Այն հրապարակային մեղադրանքները, որ հնչեցնում են, և Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փորձում էր ներկայացնել, քննչական մարմինները և իրավապահ համակարգը լծված է դրանք ապացուցելու կամ այդ ուղղությամբ փաստեր կորզելու համար։ Առաջինը թշնամանք սերմանելու նպատակով արցախցիների նկատմամբ կեղծ ու ստոր տեղեկություններ են հրապարակվել, իբր մասնակցում են հանրահավաքների փողի համար, կամ պարտադրում են հավաքներին մասնակցել որոշակի գումարի դիմաց, իբր փողեր են բաժանվում՝ նյութական շահագրգռության անվանումն էլ վրան խփել են, դրա շրջանակներում մարդիկ են հավաքագրվում, էլ չասած այն այլանդակությունները, որ թշնամանք սերմանելուն զուգահեռ՝ ողջ համակարգը լծված է այս շարժումը վարկաբեկելուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930