Ermenihaber. Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի ցանկում ներառված է պոլսահայ հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի «Արա Գյուլեր. լավ լուսանկարիչը կարող է նկարել նույնիսկ կարի մեքենայով» գիրքը։
Ցանկում տեղ են զբաղեցրել նաև «Պոլյաննա», «Չարլին և շոկոլադի գործարանը», «Ո՞վ էր Մուհամեդ Ալին», «Լեոնարդո դա Վինչին և նրա սուպեր ուղեղը»։ «Հայդի», «Երջանիկ արքայազնը» և «Դեդե Քորքութի հեքիաթները» գրքերը։
Այս նախաձեռնության վերաբերյալ Թուրքիայի վերոհիշյալ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ երեխաների զարգացմանը նպաստելու նպատակով կազմված հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է շուկայում առկա տպագիր ստեղծագործությունները և առանձնացրել երեխաների համար ամենաօգտակար գրքերը։
Հանձնաժողովը կազմված է հոգեբաններից, երեխաների զարգացման մասնագետներից, սոցիոլոգներից, ուսուցիչներից և սոցիալական աշխատողներից։
Կարդացեք նաև
Գրքերի գնահատման ձևը մշակվել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքը և զարգացման առանձնահատկությունները։