Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ Էջմիածնի և կազմակերպության միջև ձևավորված գործակցությանը, որի արդյունքում արդիականացվում է Մայր Աթոռի տպարանը։
Իր հերթին պարոն Բենժամին Բլանշաղը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գործունեության մասին՝ ի մասնավորի անդրադառնալով Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող կրթական, գյուղատնտեսական, առողջապահական, ինչպես նաև քրիստոնեական և մշակութային հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերին։
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին