Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասում խաղաղության համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում տարածաշրջանային երկրների միջև. Բաղերի Քանի

Հունիս 18,2024 12:46

ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը (հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Թեհրանում ՌԴ հատուկ բանագնաց – «Առավոտ») բացատրեցի Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները տարածաշրջանի վերաբերյալ՝ անդրադառնալով Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ներկայության ապակայունացնող ազդեցությանը», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և հավելել.

«Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում և փոխգործակցություն Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ կառավարությունների միջև»:

Խովաևի հետ հանդիպմանը Բաղերի Քանին, ըստ իրանական լրատվամիջոցների, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով ՌԴ-ին և Իրանին համագործակցել Կովկասյան տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան, նշելով, որ պետք է առավելագույնի հասցնել տարածաշրջանային «3+3» ձևաչափի գործունեությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930