Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները դեռ չեն քննարկել՝ ինչպես են Կիրանցի բնակիչները հասնելու Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին. Sputnik Արմենիա

Հունիս 18,2024 12:13

Sputnik Արմենիա. Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին:

Ավելի վաղ գրել էինք, որ Կիրանց գյուղի մոտ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո հայ ֆերմերները կորցնում են իրենց դաշտերի մի մասին հասնելու հնարավորությունը։ «Ձեր բարձրացրած հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն նոր ճանապարհների կառուցման հարցերը», – Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Դավիթ Գալստյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930